Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2011/12թթ. մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակներում «ԲԿՄԱ»-ն «Լուժնիկի» մարզադաշտում ընդունել էր Մոսկվայի «Դինամո»-ին:
Հանդիպման 3-րդ րոպեին Կեյսուկե Հոնդայի` խորքից կատարած փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվստահ խաղի արդյունքում «բանակայիններ»-ն առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Սեյդու Դումբիան:
«Դինամո»-ն պատասխան գնդակը խփեց 76-րդ րոպեին: Հյուրերի կազմում աչքի ընկավ Սեմշովը: Հավելենք, որ Բերեզովսկին խաղաց առանց փոխարինման: Այսպիսով`
«ԲԿՄԱ» – «Դինամո»` 1:1
1:0 Դումբիա (3′), 1:1 Սեմշով (76′)
«Բարդ խաղ էր: Հանդիպման մեկնարկում կոպիտ սխալ գործեցինք, և հակառակորդը գոլ խփեց: Պաշտպանությունում սխալները բազմաթիվ էին, սակայն մենք պայքարեցինք մինչև վերջ և արժանիորեն վաստակեցինք մեկ միավոր»,- հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը:





































