«ԱՊՕԵԼ»-ի գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոն»-ին պարտության մատնելուց հետո շնորհակալություն հայտնեց թիմի երկրպագուներին.
«Այդ խաղը կարևորագույնն է թիմի պատմության մեջ: Մենք չէին հավատում, որ կարող ենք հաղթահարել «Լիոն»-ի արգելքը, բայց երբ ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին, ամեն ինչ հնարավոր է դառնում: Երկրպագուները խելահեղ աջակցություն ցուցաբերեցին: Այդ հաղթանակը պատկանում է ֆուտբոլիստներին ու երկրպագուներին: Ուրախ եմ, որ կարողացա երջանկություն պարգևել այդ մարդկանց:
Մրցավեճի մեկնարկից առաջ խաղացողներին ասացի, որ պետք է անթերի խաղ ցուցադրել: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք պայքարել «Լիոն»-ի պես հզոր ակումբի դեմ: Լրացուցիչ ժամանակում կարմիր քարտ ստանալուց հետո նույնպես փորձում էինք գոլ խփել: Ֆուտբոլիստները որոշեցին, թե ովքեր պետք է իրացնեն 11 մետրանոց հարվածները»,- Յովանովիչին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: