Արգենտինայի ընթացիկ առաջնության շրջանակներում կայացած «Սան Մարտին» – «Էստուդիանտես» խաղում պաշտպան Դիեգո Սոսան դարձավ անբացատրելի ինքնագոլի հեղինակ։ Մրցակցի ֆուտբոլիստի հարվածից հետո դաշտի տերերի դարպասապահը ետ մղեց գնդակը, որն ուղղվեց դեպի Սոսան. պաշտպանն ընթացքից կատարած դիպուկ հարվածով գրավեց սեփական դարպասն ու հաղթանակ պարգևեց մրցակցին։





































