Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանն Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվող օփենում 7 տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա մեկ միավորով զիջում է աղյուսակը գլխավորող գրոսմայստեր Կորնեևին (Ռուսաստան) և միջազգային վարպետ Իդանիին (Իրան): Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանն ունի 4.5 միավոր:
B մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 6 միավոր: Նա առաջատարներից ետ է մնում միայն կես միավորով: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Բաբուջյանը նույնքան հաղթանակ էր տարել, սակայն մինչև 8-րդ տուրը 2 պարտություն կրեց:
Մրցաշարին մասնակցում են 103 շախմատիստներ:







































