Բռնցքամարտի միջազգային կազմակերպությունը (WBO) նույնպես որոշել է պատժել բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորային` գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտից առաջ թույլ տված տգեղ արարքների համար:
WBO-ի նախագահ Ֆրանցիսկո Վալկարսելը հայտարարեց, որ բրիտանացին կհեռացվի բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկանիշային ցուցակից.
«Չիսորան կհեռացվի բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկանիշային ցուցակից, քանի որ վատ օրինակ է ծառայում երիտասարդներին: Նա սպանում է բռնցքամարտը»,- Վալկարսելին մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ կշռման արարողության ժամանակ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին ապտակելու, մենամարտից առաջ Վլադիմիր Կլիչկոյի դեմքին թքելու և մամլո ասուլիսի ժամանակ Դեյվիդ Հեյին հարվածելու համար Չիսորային ավելի վաղ որակազրկել էր Բռնցքամարտի միջազգային միությունը (WBC):








































