Bild-ը տեղեկացնում է, որ «Բավարիա»-ի բրազիլացի պաշտպան Բրենոն սեփական տունն այրելու պատճառով կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման:
Հետաքննության արդյունքում Գերմանիայի ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ 22-ամյա կենտրոնական պաշտպանը կանխամտածված այրել է Մյունխենի արվարձանում գտնվող առանձնատունը: Մեղադրանքը կներկայացվի ս.թ. ապրիլի սկզբին:
Ծնկի վնասվածքի պատճառով Բրենոն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել: