Saturday, 18 05 2024
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»

Իշխանության քայքայման երկրորդ շրջանը

Որտեղից է սկսում որեւէ իշխանության քայքայում, որպես այդպիսին: Սկսում է անպատժելիության զգացումից, սկսում է պետության ու սեփական գոյության նույնացումից, սկսում է անսխալականության զգացումից, սկսում է «անհեռացվելիության» զգացումից: Սրանք բոլորը ըստ էության սինդրոմներ են, որոնք նկատվում են ներկայիս կառավարող մեծամասնության շրջանում:

Ընդ որում, ոչ միայն նկատվում են, այլ ստանում են բավականին ակտիվ, տեղ-տեղ անգամ մարտնչող դրսեւորում: Սա կարող է ունենալ թե ներքին արժեհամակարգային-որակական, թե նաեւ ներիշխանական հարաբերություններով պայմանավորված պատճառներ, սակայն դրանից գործնականում չի փոխվում խնդրի քայքայիչ էությունը՝ երեւույթը սկսում է քայքայել հենց իշխանությանը: Ընդ որում, Հայաստանն ունի դրա նախադեպը: Հայաստանի կառավարող նախկին համակարգը քայքայվել է հենց այդ սինդրոմներից սկսած: Քայքայվել է այն պատճառով, որ ժամանակին ուշադրության չի արժանացրել սինդրոմները, իսկ ժամանակի ընթացքում դրանք սկսել են այնքան խորանալ, զարգանալ ու հատել անշրջելիության կետը, որ այլեւս անհնարին է դարձել իրավիճակի շրջադարձ:

2018 թվականը եղել է դրա հետեւանքը, ոչ թե ինչ որ ընդդիմադիր ուժի կամ խմբի հմուտ եւ կոնցեպտուալ գործունեության տրամաբանական արդյունք, կամ անգամ՝ հեղափոխականության արդյունք: 2018 թվականը առաջին հերթին դրանից առաջ գոյություն ունեցած համակարգի տոտալ քայքայման հետեւանք էր, հենց ներքին՝ արժեհամակարգային ու հոգեբանական քայքայման, ախտահարման: Գործող իշխանության, կառավարող գործող համակարգի պայմաններում «մեկնարկը տրված» է, «գործընթացը՝ սկսված», ընդ որում տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով, թե ներքին, թե նաեւ արտաիշխանական:

Ըստ էության, հնարավոր է ասել, որ սկսված է Հայաստանում իշխանություն երեւույթի արատավոր երկրորդ շրջանը, եթե առաջինը համարենք մինչեւ 2018 թվականը եղած քայքայումը: Մինչդեռ, չի նշմարվում ներուժ, որը թույլ կտա դիտարկել այդ ընթացքը մինչեւ անշրջելիության կետը կասեցնելու հնարավորություն: Իսկ այդ կետը ներկայումս կարող է մոտենալ շատ ավելի արագ, քան նախկինում, որովհետեւ այսօր արագությունները լայն ու ընդգրկուն թափ են հավաքել համաշխարհային բոլոր մակարդակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում