Արգենտինայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու հետ ընկերական հանդիպման ժամանակ: «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր ազգային հավաքականի կազմում առաջին անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Երկու անգամ արգենտինացին գոլով ավարտեց Սերխիո Ագուերոյի փոխանցումները, ևս մեկ գնդակ խփեց 11 մետրանոց հարվածի նշակետից:
Շվեյցարիայի հավաքականի կազմում աչքի ընկավ Շաքիրին:
Շվեյցարիա – Արգենտինա՝ 1:3
0:1 (20′) Մեսսի, 1:1 Շաքիրի (50′), 1:2 Մեսսի (88′), 1:3 Մեսսի (90+2′)










































