Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր (ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը) Կիպրոսի Լիմասոլ քաղաքում` «Ցիրիոն» մարզադաշտում, ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ընտրանու հետ:
Միջազգային բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանու հաղթանակը գնահատվում է 2.24 գործակցով, ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20 գործակից, իսկ կանադացիների հաղթանակի համար` 2.86 գործակից:
Կանադա – Հայաստան հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարիոս Պանային: Մրցավարի օգնականները կլինեն Աթինոդորոս Իոանուն և Արիստեյդիս Խրիստուն: 4-րդ պաշտոնյան կլինի Իոանիս Անաստասիուն: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Հիշեցնենք, որ առաջին ստուգողական խաղում մեր ընտրանին 2:0 հաշվով պարտվեց Սերբիայի ազգային թիմին:









































