Մադրիդի «Ռեալ»-ը պայմանագիր ստորագրեց 13-ամյա հրաշամանուկ Լուիս Էնրիկե դոս Սանթոսի հետ:
Բրազիլացին, ում իր հայրենիքում անվանում են «նոր Մեսսի», ժամանել էր Իսպանիա և փորձաշրջան անցնելով «Ռեալ»-ի ակադեմիայում` անմիջապես արժանացել էր մարզիչների գովասանքին:
Նշենք, որ «Ռեալ»-ի սկաուտները ֆուտբոլիստին Պիրենեյան թերակղզի հրավիրեցին նրա հոր` Youtube-ում տեղադրած տեսահոլովակը դիտելուց հետո:










































