Մերձմոսկովյան «Խիմկի»-ն հետաքրքրվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Եդիգարյանի ծառայություններով:
Արթուրը մեկնել էր Անթալիա, որտեղ «Խիմկի»-ն անցկացնում էր ուսումնամարզական հավաք: Անթալիայում կիսապաշտպանը «Խիմկի»-ի կազմում ընկերական 2 խաղ անցկացրեց, սակայն ռուսական թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացավ իր կազմը համալրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով:
«Փյունիկ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ, այնուամենայնիվ, մերձմոսկովյան ակումբը պայմանագիր է ստորագրել Եդիգարյանի հետ: Արթուրը «Խիմկի»-ում հանդես կգա 87 համարի մարզաշապիկով: