Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է սկանդալի կենտրոնում: «Միլան»-ի հարձակվողը մարզաբազան լքելու ժամանակ վնասել է լրագրողի ձեռքը, ով փորձում էր կանգնեցնել նրա մեքենան:
Ակումբը պաշտպանել է իր ֆուտբոլիստին` նշելով, որ նա պարտավոր չէ պատասխանատվություն կրել պատահարի համար: Այդ դեպքը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, քանի որ Զլատանը պարտավոր էր կանգնեցնել մեքենան լրագրողին վնասելուց հետո:










































