Բարսելոնայում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի նախամրցաշրջանային փորձարկումների երկրորդ շրջանի առաջին օրը։ «Ռեդ Բուլլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետտելը ցույց տվեց լավագույն արդյունքը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ֆորս Ինդիա»-ի պիլոտ Նիկո Հյուլկենբերգը, իսկ առաջին եռյակը եզրափակեց «Մաքլարեն»-ի ներկայացուցիչ Լուիս Հեմիլթոնը։
1. Սեբաստիան Ֆետտել («Ռեդ Բուլլ») – 1:23.265 (79 շրջան)
2. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») – +0.175 (97)
3. Լուիս Հեմիլթոն («Մաքլարեն») – +0.325 (114)
4. Դանիել Ռիկարդո («Տոռո Ռոսսո») – +0.353 (76)
5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») – +0.835 (75)
6. Միխայել Շումախեր («Մերսեդես») – +0.885 (51)
7. Սերխիո Պերես («Զաուբեր») – +0.954 (66)
8. Բրունո Սեննա («Ուիլիամս») – +2.446 (97)
9. Հեյկի Կովալայնեն («Կատերհեմ») – +2.770 (31)
10. Ռոմեն Գրոժան («Լոտուս») – +3.544 (7)









































