Իսպանիայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրում կայանալիք «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղը կարող է ռեկորդային լինել կատալոնացիների հարձակման առաջատար Լիոնել Մեսսիի համար:
Լա Լիգայի գործող չեմպիոնի կազմում խաղադաշտ դուրս գալու դեպքում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա «Բարսելոնա»-ի ամենաերիտասարդ խաղացողը, ով ակումբի կազմում անցկացրել է 200 խաղ: Այդ մասին տեղեկացնում է Ansa-ն:
Այսպիսով` Մեսսին (հանդիպման օրը կլինի 24 տարեկան 240 օրեկան) կարող է գերազանցել Չավիի ցուցանիշը, ով իր 200-րդ հանդիպումը «Բարսելոնա»-ի մարզաշապիկով անցկացրեց 25 տարեկան 236 օրեկան հասակում:




































