Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում մեկնարկած շախմատի ավանդական մրցաշարի նախավերջին տուրում Սերգեյ Մովսիսյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Այս անգամ նրա մրցակիցը Կարունան էր: Առաջատարներ Վալեխոն ու Հաշիմովը հաղթանակներ տարան համապատասխանաբար Օնիշչուկի և Նավարայի նկատմամբ, որից հետո 5½-ական միավորներով կիսում են առաջին երկու տեղերը: Սերգեյ Մովսիսյանը վաստակած 4½ միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Կարուանա – Մովսիսյան 1/2
Հաշիմով – Նավարա 1:0
Մորոզեւիչ – Գոդենա 1:0
Շորտ – Իվանչուկ 0:1
Վալեխո – Օնիշչուկ 1:0
Մասնակիցների դասավորությունը 8-րդ տուրից հետո.
1. Վալեխո 5½
2. Հաշիմով 5½
3. Մովսիսյան 4½
4. Օնիշչուկ 4
5. Նավարա 4
6. Կարուանա 4
7. Մորոզեւիչ 4
8. Իվանչուկ 4
9. Շորտ 3½
10. Գոդենա 1