АS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտագնա խաղերում վաստակած միավորների թվով համարվում է իսպանական գրանդի պատմության մեջ լավագույն մարզիչը: Պորտուգալացու` «Ռեալ»-ում աշխատելու օրվանից թիմը Պրեմիերայում արտագնա 29 խաղ է անցկացրել և տարել 21 հաղթանակ (72.4%):
«Ռեալ»-ում աշխատած մարզիչներից այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն, ով նույնպես 21 հաղթանակ է տարել, սակայն 40 խաղերում (52.5%): Կապելլոյին նախորդում են Լեո Բենհակկերը (44.2%), Խոսե Բիլյալոնգան (43.5%) և Միգել Մունյոսը (42.7%):
Նշենք, որ Մոուրինյոյի գլխավորությամբ տարած արտագնա 21 հաղթանակներից 4-ում «Ռեալ»-ը խփել է 6 գնդակ: