Մյունխենի շրջանային դատարանը գերմանացի ավտոարշավորդ Ադրիան Սուտիլին 1.5 տարվա ազատազրկման և 200.000 եվրոյով տուգանելու որոշում է կայացրել` 2011 թվականի ապրիլին Շանհայում տեղի ունեցած պատահարի պատճառով: Այդ ժամանակ «Ֆորս Ինդիա»-ի նախկին ավտոարշավորդը շամպայնի գավաթով վնասել էր Genii Capital-ի համասեփականատեր Էրիկ Լյուքսին:
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դատարանից պահանջում էր 2 տարվա պայմանական ազատազրկում և 300.000 եվրոյի տուգանք նշանակել: Այսպիսով` դատարանը որոշ չափով մեղմել է ավտոարշավորդի պատիժը:







































