«Չելսի» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 222,3 միլիոն ֆունտի չափով տարվա կտրվածքով ռեկորդային ապրանքաշրջանառության մասին: Անցած տարվա ցուցանիշի համեմատ (205,8 մլն) ապրանքաշրջանառության ծավալի այսպիսի աճը հիմնականում կապված է Չեմպիոնների Լիգայից ստացվող ավելի բարձր եկամուտների, ինչպես նաև FAPL-ի հետ կնքած պայմանագրի հետ, որը կապված է արտասահմանում ակումբի հանդիպումների հեռարձակման իրավունքների հետ:
Բացի այդ, հաշվետու տարվա կտրվածքով կորուստները կրճատվել են` 70,9 մլն ֆունտից հասնելով 67,7 մլն-ի:
«Ակումբը կենտրոնացած է ՈւԵՖԱ-ի` ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները կատարելու վրա, բայց միևնույն ժամանակ մենք կպայքարենք լուրջ մրցաշարերում հաղթող ճանաչվելու համար:»,- հայտարարել է Բրյուս Բակը:




































