Իսպանական մամուլի տեղեկացմամբ «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը երկար ժամանակ բանակցություններ էր վարում «կապտանռնագույններ»-ի ղեկավարության հետ:
Անհամաձայնությունը կապված էր նոր պայմանագրի ֆինանսական կողմի հետ, բայց խաղացողն ու ակումբը կարողացան ընդհանուր հայտարարի գալ:
Նշենք, որ համաձայնագիրը նախատեսված է 3 տարի ժամկետով, որի երկարաձգման հնարավորությունը կախված կլինի նաև խաղացողի` յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացրած հանդիպումների թվից: Աբիդալը վստահ է, որ համապատասխան խաղաժամանակ կստանա:










































