Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը տեղյակ է ՈւԵՖԱ-ի որոշմանը` կապված թիմի դարպասապահ Ալեքսանդր Ռիբկայի հետ: Ըստ պաշտոնական փաստաթղթերի` Ռիբկան որակազրկվել է 2 տարով:
Ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ այդ որոշումը համարում է «չափազանց խիստ, որը չի համապատասխանում ֆուտբոլիստի արարքի մասշտաբներին», և թիմը կբողոքարկի այն:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի կազմակերպած ստուգման արդյունքում հայտնի դարձավ, որ 24-ամյա դարպասապահն օգտագործել է արգելված խթանիչներ: Առանց թիմի բժշկական շտաբին զգուշացնելու Ռիբկան նիհարելու նպատակով միզամուղ դեղամիջոցներ էր ընդունել, որոնք պարունակել են մարզիկների համար արգելված տարրեր:




































