«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իսպանական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ իր և Քրիշտիանու Ռոնալդուի միջև անհատական մրցակցություն գոյություն չունի:
«Ես չեմ կարծում, որ իմ և Քրիշտիանու Ռոնալդուի միջև անհատական մրցակցություն գոյություն ունի: Երբևէ չեմ կենտրոնացել Քրիշտիանուի խաղի վրա և ինձ չեմ համեմատել որևէ այլ ֆուտբոլիստի հետ: Իմ նպատակն է ամեն տարի հասնել ավելի մեծ բարձունքների, քան նախորդում և իմ մեջ զարգացնել թիմային խաղի համար անհրաժեշտ որակներ:
Կարծում եմ` նա լավ մարդ է: Քրիշտիանուն հզոր ֆուտբոլիստ է, ով մեծ ներդրում ունի «Ռեալ»-ի հաջողություններում և ամեն պահի կարող է բեկել խաղի ընթացքը:
Ինձ համար նշանակություն ունի, թե ինչպես է խաղում «Ռեալ»-ը, քանի որ նրանք մեր հակառակորդներն են, և մենք ամեն տարի միասին պայքարում ենք մրցանակի համար»,- Մեսսիին մեջբերում է Time-ը: