NBA-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ «Օրլանդո»-ն հյուրընկալվելիս առավելության հասավ «Ինդիանա»-ի նկատմամբ, իսկ թիմի առաջատար Դուայթ Հոուարդը ռեկորդ սահմանեց:
Ինդիանապոլիսում կայացած խաղն ավարտվեց 83:102 հաշվով: Հոուարդը, ով ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը, վաստակեց 14 միավոր, բայց դա բավական եղավ Նիք Անդերսոնի ցուցանիշը գերազանցելու համար, ով «Օրլանդո»-ի կազմում վաստակել էր 10657 միավոր: Այդ մասին տեղեկացնում է NBA-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Դուայթ Հոուարդը մեկ խաղում կատարած տուգանային նետումների թվով գերազանցեց նաև NBA-ի` 50 տարվա վաղեմության ռեկորդը: «Գոլդեն Սթեյթ Ուորրիորս»-ի հետ հունվարի 13-ին կայացած խաղում կատարեց 39 տուգանային նետում և գերազանցեց Ուիլթ Չեմբերլենի ցուցանիշը (34 նետում), որը գրանցվել էր 1962 թվականի փետրվարի 22-ին:





































