The Sun-ը տեղեկացնում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Դեննի Ուելբեկն ու թիմի ղեկավարությունը գործող պայմանագիր երկարաձգման կապակցությամբ համաձայնության են եկել:
Բանակցությունները երկարատև էին, քանի որ կողմերը խաղացողի աշխատավարձի հարցում չէին կարողանում համաձայնության գալ: Ուելբեկը, ով ստանում էր 15.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ, ցանկանում էր իր վաստակած գումարի քառակի ավելացում, սակայն «Յունաթյեդ»-ն առաջարկում էր 45.000 ֆունտ: Կողմերը եկան համնաձայնության, և ըստ նոր համաձայնագրի Ուելբեկը շաբաթական կվաստակի 42.000 ֆունտ, որին խաղացողի հաջող ելույթների դեպքում կավելանա լրացուցիչ գումար:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողն անցկացրել է 17 խաղ` խփելով 6 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում: