Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան։
Քիչ առաջ ավարտվել է Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները նեղ կազմով, որին հաջորդել են Պեկինում ընդլայնված կազմով բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Նրանց միացել են նաև բիզնեսի ներկայացուցիչներ․ այս մասին տեղեկացավ միջագային լրատվամիջոցներից։
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի ղեկավարը մտադիր է Սի Ցզինպինի հետ մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը և դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և ասիական տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Դրանց արդյունքներով կողմերը կստորագրեն համատեղ փաստաթղթեր, նաև Պուտինը և Սի Ցզինպինը նախատեսում են ընդունել հայտարարություն։









































