Իսպանիայի Լա Լիգայի 2011/12 թ. մրցաշրջանի 23-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ կայանալիք խաղը Իկեր Կասիլյասի համար «Ռեալ»-ի կազմում կդառնա 600-րդը: Իսպանիայի հավաքականի խաղացողն անցկացրած հանդիպումների թվով «Ռեալ»-ի պատմության մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ ներկայիս թիմում առաջինն է:
Արդեն այս մրցաշրջանում 30-ամյա դարպասապահը կարող է գերազանցել Ֆերնանդո Յերրոյի և Ֆրանսիսկո Խենտոյի ցուցանիշները` ովքեր անցկացրել են համապատասխանաբար 601 և 602 հանդիպում: Այդ դեպքում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը կհանգրվանի 4-րդ տեղում: