Հայտնի դարձան մրցավարների անունները, որոնք կսպասարկեն Իսպանիայի Գավաթի 2011/12 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև կայանալիք հանդիպումները:
Առաջին մրցավեճը կկայանա հունվարի 18-ին` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում, իսկ գլխավոր մրցավարը կլինի Սեսար Մունիոս Ֆերնանդեսը: Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 25-ին, որը կսպասարկի Տեյշեիրա Վիտիենեսը: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
Ֆերնանդեսը երկու անգամ սպասարկել է իսպանական գրանդների մասնակցությամբ հանդիպումները: 2003 թվականի ապրիլի 19-ի խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Նույն հաշիվը գրանցվեց նաև 2011 թվականի ապրիլի 16-ին:
Տեյշեիրա Վիտիենեսը սպասարկել է մեկ «կլասսիկո», որը տեղի ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում և ավարտվեց 2:2 հաշվով:






































