NBA-ում հանդես եկող «Լոս-Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթն անցկացրեց իր հերթական հիանալի հանդիպումը` «Ֆինիքս Սանս»-ի հետ մրցավեճում վաստակելով 48 միավոր: Խաղը կայացավ հունվարի 11-ին և ավարտվեց «Լեյքերս»-ի` 99:83 հաշվով հաղթանակով: Բրայընթը խաղաց 39 րոպե 7 վայրկյան:
Ամերիկացին կատարեց 31 խաղային նետում, որից 18-ը դիպուկ ստացվեցին, իսկ տուգանային 13 նետումներից արդյունավետ էին 12-ը:
NBA-ի 2011/12 մրցաշրջանում «Լեյքերս»-ը 11 խաղերից հետո ունի 7 հաղթանակ և 4 պարտություն:






































