Իսպանական մամուլին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը հայտարարեց, որ համաձայն չէ կարծիքին, ըստ որի` առանց կիսապաշտպաններ Քրիշտիանու Ռոնալդուի և Խաբի Ալոնսոյի «արքայական» ակումբը բարձունքների չի կարող հասնել: Նա կարծում է, որ թիմի կազմում կան նաև այլ բարձրակարգ խաղացողներ.
««Ռեալ»-ում բացի Քրիշտիանու Ռոնալդուից ու Խաբի Ալոնսոյից կան մի շարք այլ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց հետ թիմը կարող է հասնել բարձունքների: Օրինակ` Կասիլյասը, դի Մարիան, Բենզեման, Իգուաինը, Օզիլը: Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ «Ռեալ»-ի հաջողություններիը պայմանավորված են միայն Ռոնալդուի խաղով, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում»:









































