«Բրեշիա»-ի բելգիացի կենտրոնական կիսապաշտպան Օմար Էլ-Կադդուրին հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի հետաքրքրությունների ոլորտում:
21-ամյա կիսապաշտպանը Բելգիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում և աչքի է ընկել 1 անգամ: Էլ-Կադդուրին հանդիսանում է Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիա»-ի առաջատարներից մեկը, որտեղ ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի և խփել է 1 գնդակ:









































