Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսը դուրս եկավ Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակիչ` դժվարին պայքարում 7:5, 4:6, 7:5 հաշվով առավելության հասնելով գերմանացի Բենջամին Բեքքերի նկատմամբ: Մոնֆիսը 22 հնարավորից իրականացրեց 5 բրեք-փոինթ, ինչպես նաև 6 էյս:
Քառորդ եզրափակիչ դուրս եկավ նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Յուժնին, ով 6:2, 6:7 (3:7), 6:3 հաշվով հաղթեց խորվաթ թենիսիստ Իվո Կարլովիչին: Յուժնին կատարեց 4 բրեք-փոինթ և 4 էյս: