Ֆրանսիական «Լիլլ»-ի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի գործակալ Մարկ Ֆորմոն պատմել է, թե ինչպես է զարգանում իր հաճախորդի` այլ ակումբ տեղափոխվելու պրոցեսը և նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ն պետք է ավելացնի իր առաջարկած գումարը.
««Մանչեսթեր Սիթի»-ն առաջարկել է 30 մլն եվրո, սակայն Ազարը կմնա «Լիլլ»-ում: Վաղ թե ուշ նա կտեղափոխվի որևէ գրանդ ակումբ` «Ռեալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Միլան», «Ինտեր», կամ «Յուվենթուս»: Նույնիսկ «Մանչեսթեր Սիթի»-ն պետք է ավելացնի իր առաջարկած գումարը, քանի որ «Լիլլ»-ի ղեկավարությունը պահանջում է 40 մլն եվրո»: