Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:50
Նավթի գներ – 29/06/26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը չի բացառել, որ Կիևի պարտության դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի զորքեր ուղարկել ուկրաինական հակամարտության գոտի։ Այս մասին նա հայտնել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ընկնի, որովհետև եթե դա տեղի ունենա, ապա զգալի հավանականություն կա, որ Ամերիկան ​​ստիպված լինի ներքաշվել հակամարտության մեջ՝ ոչ միայն մեր փողերի, այլև մեր զինծառայողների միջոցով», – ասել է նա:

Ըստ Ջեֆրիսի՝ ԱՄՆ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի կանխի ավելի մասշտաբային պատերազմը։

Ջեֆրիսը նաև վստահեցրել է, որ Հանրապետական ​​կուսակցությունում թափ է հավաքում ռուսամետ խմբակցությունը, որին նա մեղադրել է Կիևի ռազմական կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ համաձայնությունը ձգձգելու մեջ:

Նրա կարծիքով՝ այս խմբակցությունը «չի ցանկանում աջակցել Ուկրաինային և կարծում է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թշնամին չէ»։ Ջեֆրիսի համոզմամբ՝ այս ռուսամետ խմբակցությունը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։

ԱՄՆ վարչակազմը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր տեղակայել Ուկրաինայում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտնել էր, որ արևմտյան մոտ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը բարձրացվել է Ուկրաինա արևմտյան պետությունների ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցներն այս հարցի շուրջ փոխհամաձայնության չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Խորհրդաժողովից հետո հանդիպման մասնակից երկրների մեծ մասի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա։ Օրերս Մակրոնը ևս մեկ անգամ կրկնել է, որ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցն «օրինականորեն» կբարձրանա, եթե Ռուսաստանը ճեղքի Ուկրաինայի առաջնագիծը, և եթե Կիևը նման խնդրանքով դիմի։

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Ֆրանսիան արդեն պատրաստում է ռազմական կոնտինգենտ՝ Ուկրաինա ուղարկելու համար. նախնական փուլում այն բաղկացած կլինի մոտ 2000 հոգուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում