NBA-ի կոմիսսար Դեյվիդ Ստերնը մոտ ժամանակներս պատրաստվում է լքել իր զբաղեցրած պաշտոնն ու հեռանալ NBA-ից:
«Կարելի է ասել, որ ես իմ վերջին պայմանագիրը կնքեցի: Այս համանձայնագիրը նախատեսված է վեց տարվա համար` ևս չորս տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ես չեմ պատրաստվում 10 տարի մնալ NBA-ում և չեմ կարծում, որ վեց տարի կմնամ: Առայժմ չեմ որոշել, թե երբ եմ հեռանալու, բայց, հավանաբար, դա կլինի շուտով: Երբ հասկանամ, որ ժամանակը եկել է, կլքեմ իմ զբաղեցրած պաշտոնը»,- Դևիդ Ստերնի խոսքերը մեջբերում է ամերիկյան մամուլը:








































