MLS-ի շրջանակներում կայացած «Դի Սի Յունայթեդ»-«Փորթլենդ Թիմբերս» խաղում տանտերերի տուգանային հրապարակում կատարած կանոնների խախտման համար խաղի գլխավոր մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որից հետո դարպասապահը ետ մղեց այն:
Մրցավարը գրանցեց կանոնների խախտում և ստիպեց կրկնել հարվածը: 2-րդ 11 մետրանոցից հետո պատմությունը կրկնվեց, որից հետո մրցավարը պահանջեց երրորդ անգամ հարվածել և, վերջապես, հասավ իր նպատակին. գնդակը հայտնվեց «Փորթլենդ Թիմբերս»-ի դարպասում:










































