Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի տրանսֆերի ձեռքբերման համար պաշտոնական առաջարկ անել:
Պերեսը ցանկանում է Անգլիայի գործող չեմպիոնների ղեկավարությանն առաջարկել 60 մլն ֆունտ, սակայն «Ռեալ»-ի ղեկավարներն այդ գումարի իջեցման նպատակով կարող են գործարքի մեջ ներառել «արքայական» ակումբի ֆուտբոլիստներից մեկին: Ալեքս ֆերգյուսոնը չի թաքցնում իսպանական ակումբի գերմանացի հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրային իր թիմում տեսնելու ցանկությունը և պատրաստ է վճարել 15 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ այս տրանսֆերի կայացման համար միջոցներ ստեղծելու նպատակով ավելի վաղ Ֆլորենտինոն հեռախոսազրույց էր ունեցել «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ և առաջարկել էր 40 մլն ֆունտով ձեռք բերել Գոնսալո Իգուաինին:






































