Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը 5:0 հաշվով առավելության հասավ Կիևի «Արսենալ»-ի նկատմամբ: Իր թիմի 3-րդ գնդակը խաղի 57-րդ րոպեին խփեց Հենրիկ Մխիթարյանը՝ շրջանցելով դարպասապահին և գնդակն ուղարկելով դարպաս: 4-րդ գոլի ժամանակ ևս Հենրիկն անմիջական մասնակցություն ունեցավ. Նրա ուժգին փոխանցում-հարվածից հետո «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Բոգդանովը 69-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ:
«Շախտյոր» – «Արսենալ»՝ 5:0.
1:0 Սռնա (13’), 2:0 Կոստա (30’), 3:0 Մխիթարյան (57’), 4:0 Բոգդանով (69’, ինքնագոլ), 5:0 Էդուարդո (76’):