Մոսկվայում ընթանում է Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 9-րդ տուրը:
Մրցավեճերից ևս երկուսում պայքարն ավարտվեց: Պյոտր Սվիդլերն առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, իսկ Վասիլի Իվանչուկ – Սերգեյ Կարյակին մրցապայքարն ավարտվեց ոչ-ոքի, ինչը ձեռնտու է Լևոն Արոնյանին, քանի որ նրանք 8-րդ տուրից հետո Լևոնին զիջում էին 0.5 միավորով:
Լևոն Արոնյան – Յան Նեպոմնյաշչի և Մագնուս Կառլսեն – Խիկու Նակամուրա մրցավեճերում պայքարը դեռ շարունակվում է: