Նոյեմբերի 16-25-ը Մոսկվայում կկայանա շախմատի Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայել Տալլի 6-րդ միջազգային հուշամրցաշարը, որն ունի ամենաբարձր վարկանիշային միավորը` 2766:
Մրցաշարին մասնակցում են` Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վասիլի Իվանչուկը, Խիկու Նակամուրան:
Մասնակիցներից 4-ն արդեն հաջողության են հասել այս մրցաշարում: Առաջին անգամ` 2006թ-ին, հաղթանակը կիսեցին Լևոն Արոնյանը, Պետր Լեկոն և Ռուսլան Պոնոմարյովը: Հայ գրոյսմաստերը հաղթող ճանաչվեց նաև 2010թ-ին` առաջին տեղը կիսելով Սերգեյ Կարյակինի հետ: