«Ֆերրարի»-ի ավտոարշավորդ, Աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ ինքը կկարողանա կանգնել պատվո հարթակին միայն այն դեպքում, եթե իդեալական ելույթ ունենա.
«Պատվո հարթակին կանգնելու հնարավորություն միշտ էլ կա, սակայն մեր դեպքում դրա համար պետք է ունենալ իդեալական մեկնարկ, արագություն և մարտավարություն: Եթե թվարկածներից որևէ մեկը բացակայում է, ապա մենք զրկվում ենք մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Մենք անմրցունակ ենք և չենք կարող մեզ սխլներ թույլ տալ»: