Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով ներկայումս համարվում է ակումբի տնօրենը, խոսեց Ժոզե Մոուրինյոյի թիմի խաղային զարգացման մասին և խոստովանեց, որ ինքը կարող է զբաղվել մարզչական գործունեությամբ.
«Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի համար ամեն ինչ ավելի լավ է դասավորվում: Այլևս գոյություն չունի «Բարսելոնա»-ի հետ այդ հսկայական խաղային տարբերությունը: Հիմա մենք նույն մակարդակի վրա ենք: Հավանաբար «Ռեալ»-ն ավելի հզոր է: Հնարավոր է` ես զբաղվեմ մարզչական աշխատանքով: Հիմա ես, լինելով Մոուրինյոյի կողքին, սովորում եմ նրանից: Դա ինձ համար շատ լավ դպրոց է: Պորտուգալացին աշխարհի լավագույն մարզիչն է»,- Canal+-ին տված հարցազրույցում նշել է Զիդանը:




































