Թուրքիայում ընթանում է շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որտեղ կայացավ 3-րդ տուրը, և մեր հավաքականը հաղթեց Հնդկաստանի հավաքականին` 3-1 հաշվով:
Կայացած երեք տուրերից հետո մեր ընտրանին 10.5 միավորով ընթանում է առաջին տեղում, երկրորդ տեղում է Վրաստանի հավաքականը` 10 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանի ընտրանին` 9 միավորով: