ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե, որի կազմի մեջ կմտնեն ֆուտբոլային ակումբների, լիգաների ներկայացուցիչները, ինչպես նաև հենց իրենք` ֆուտբոլիստները:
Նրանք կձևավորեն երեք աշխատանքային խմբեր, որոնցից առաջինը կհետևի ՖԻՖԱ-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխություններին, երկրորդը`կոմիտեում տեղի ունեցող փոփոխություններին` էթիկայի գծով, իսկ երրորդը հետևողական կլինի, որպեսզի ՖԻՖԱ-ի աշխատանքը դառնա ավելի թափանցիկ:





































