The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի ֆուտբոլային ընտրանու հարձակվող Ռոբբի Քինը Եվրո 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ վերջին խաղում չի կարող օգնել իր խաղընկերներին։
Հարձակվողը մկանային վնասվածք է ստացել վերջին հանդիպման ժամանակ, որում Իռլանդիայի ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Անդորրային։
Այդպիսով, երեքշաբթի օրը Հայաստանի հավաքականի դեմ խաղում իռլանդացիների հարձակման գծում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Շեյն Լոնգը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ խաղում Ջովաննի Տրապատոնիի սաներին ձեռնտու է անգամ ոչ ոքին անցումային (փլեյ-օֆֆ) խաղերին իրենց մասնակցությունն ապահովելու համար։