«Ասթոն Վիլա»-ի նորանշանակ մարզիչ Ժերար Ուլյեն իր թիմում ցանկանում է նորից տեսնել Մայքլ Օուենին:
«Ասթոն Վիլա»-ի գլխավոր մարզիչ Ժերար Ուլյեն ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ ցանկանում է ձեռք բերել իր նախկին թիմի` «Լիվերպուլ»-ի հարձակվող Մայքլ Օուենին:
Հենց ֆրանսիական մասնագետի ժամանակ էր Օուենը փայլուն խաղեր ցուցադրում «Լիվերպուլ»-ում: Իսկ ահա «կարմիր սատանաներ»-ի կազմում հարձակվողը հազվադեպ է հայտնվում խաղադաշտում:
«Ես շատ եմ ցանկանում, որպեսզի Օուենը տեղափոխվի «Ասթոն Վիլա»։ Իմ կարծիքով, նա շուտ կհարմարվի նոր թիմում»,- նշել է Ուլյեն:
Իսկ ահա այսօր Ուլյեի ներկայիս թիմը` «Ասթոն Վիլա»-ն կհանդիպի «Լիվերպուլ»-ի հետ, որը երկար տարիների ընթացքում գլխավորում էր Ուլյեն: