Հայաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայացավ «Գանձասար»- «Փյունիկ» հանդիպումը:
Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում «Գանձասար»-ին հաջողվեց առաջինը հաշվի մեջ առաջ անցնել: «Փյունիկ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վակուլենկոն:
Երկրորդ կեսում «Փյունիկ»-ը կարողացավ ոչ միայն վերականգնել հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցնել: «Նռնագույնների» կազմում աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն, Ժոել Բոպեսուն ու Մատաս Վարեյկան:
«Գանձասար»- «Փյունիկ»`1:3:
Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»- «Վան», ԲԿՄԱ- «Նոա», «Վեստ Արմենիա»- «Արարատ» հանդիպումները:







































