Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին օրն անհաջող ստացվեց Հայաստանի հավաքականի համար:
Այսօր ռինգ դուրս եկած միակ հայ բռնցքամարտիկը մինչև 56 կգ քաշային կարգում 13:24 հաշվով պարտություն կրեց մոնղոլ Օտգոնդալայ Դրոնյամբուից և դուրս մնաց հետագա պայքարից:
Վաղը ռինգ դուրս կգա մինչև 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Խաչատրյանը, ով 1/16 եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի լեհ բռնցքամարտիկ Իգոր Յակուբովսկիի հետ: