Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ավարտվեց երրորդ տուրը:
Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուին: Հնդիկ շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով և պարտիայի 37-րդ քայլին ստիպեց աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիժենին անձնատուր լինել:
Այժմ երկու շախմատիստներն էլ ունեն 1,5-ական միավոր:







































