Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ո՞ւր են մսխվում Գագիկ Ծառուկյանի փողերը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց ընդամենը 1 բրոնզե մեդալ և վաստակեց 2 օլիմպիական ուղեգիր, ինչը կարելի է կատարյալ ձախողում համարել:

Ազատ ոճի ըմբիշներից սպասելիքներն այնքան էլ մեծ չէին, և հույսը հիմնականում մուսուլմանական ազգանուններով ըմբիշների վրա էր` Հաջիմուրադ Նուրմագամեդով, Մուսա Մուրթազալիև, Ռուսլան Բասիև: Նրանցից միայն մեկը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, իսկ կիսաեզրափակիչի ուղեգիրը զիջեց Ալիև ազգանունով մեկին` ադրբեջանցի Աշրաֆին: Սրանք այն նույն ըմբիշներն են, որոնց վրա Գագիկ Ծառուկյանն աստղաբաշխական գումարներ է ծախսում և ովքեր ներմուծվել են Հայաստանի հավաքական միայն ու միայն մեդալներ նվաճելու համար:

Պարզապես անհավատալի է, որ ալիև վերջավորությամբ ազգանունով մեկը մեր ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի նման երբևէ իրեն այդքան հայ կզգա ու թեկուզ ոսկե մեդալ նվաճելուց հետո կհամբուրի Հայաստանի զինանշանը:

Այս առաջնությունը պետք է դաս լինի ՀՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին. բացի նրանից, որ բասիևներն ու ալիևները երբեք իրենց հայ չեն զգա, նման կերպ ահռելի վնաս է հասցվում նաև Հայաստանում ըմբշամարտի հետագա զարգացմանը: Հայկերը, Տիգրանները, Խաչիկներն ու մնացած հայ երեխաները օր ու գիշեր պարապում են երազելով, որ մի օր իրենք առիթ կունենան Հայաստանի պատիվը բարձր պահելու, և ալիևները ներմուծվում են մեր հավաքական ու խայտառակում Հայաստանը:

Մյուս սերնդի Հայկերի, Տիգրաննների, Խաչիկների ծնողները երկար կմտածեն իրենց երեխային ըմբշամարտի պարապմունքների ուղարկելուց առաջ: Ի դեպ, միակ օլիմպիական ուղեգիրը նվաճեց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը, ով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտն այն բացառիկ մարզաձևերից է, որում Հայաստանը գերտերություն է համարվում, սակայան ընդամենը 1 բրոնզե մեդալ վաստակեց 7 քաշային կարգերում: Մեդալներ ակնկալում էինք մեր բոլոր տղաներից, այդ թվում` նաև ազգությամբ ռուս Յուրի Պատրիկեևից, բայց միայն 74 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը բարձր պահեց Հայաստանի պատիվն ու օլիմպիական ուղեգրի հետ նվաճեց նաև բրոնզե մեդալ, մյուսներն անգամ լավագույն 5-յակում տեղ չզբաղեցրին:

Իսկ Պատրիկեևը Советский Спорт հեղինակավոր մարզական թերթին տված հարցազրույցում վերջնական ապտակ տվեց հայ երկրպագուներին ու իրեն Հայաստան բերող Գագիկ Ծառուկյանին.

«Ես Ռուսաստանի հավաքականից հեռացա գլխավոր մարզիչ Գենադի Սապունովի հետ ունեցած խնդիրների պատճառով, ոչ թե չկարողացա մրցակցել Հասանի հետ: Ես ամեն ինչ ասացի նրան ու հրաժեշտ տվեցինք միմյանց: Երեք ամիս հետո Սապունովին հեռացրին հավաքականից, սակայն այդ ընթացքում հայերն ինձ համագործակցելու առաջարկ արեցին և ընդամենը երկու ամսում անձնագիր տվեցին: Այլ պետություններում ստիպված կլինեի շատ ավելի երկար սպասել: Ցավալի է, որ այդպես ստացվեց. ես միշտ ցանկացել ու ցանկանում եմ Ռուսաստանի հավաքականում հանդես գալ: Ես այս քայլին ճարահատյալ դիմեցի, բայց այժմ արդեն ուշ է որևէ բան փոխել»: Այս ամենն ասում է ոչ մուսուլմանական ազգանունով, Կրասնոդարում ծնված Յուրի Պատրիկեևն, ով Հայաստանի հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի, աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսներն ու արժանացել օլիմպիական բրոնզին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում