Wednesday, 15 07 2026
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով առաջիկա օրերին Երևանը կողողվի Մեծ Բրիտասնիայից ժամանած բազմահազար զբոսաշրջիկներով։ Նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականի Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին հանդիպումը կանցկացնի հյուրընկալելով Ուելսին։ Մրցաշարային տեսանկյունից այս հանդիպումը վճռորոշ է երկու հավաքականների համար։ Ուստի առաջիկա մրցավեճը կարելի է անվանել մահվան խաղ։ Հաղթնակի դեպքում երկու հավաքականներն էլ վերջին խաղից առաջ հնարավորություն կպահպանեն Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու։ Հոկտեմբերին ենթախմբի ֆավորիտ Խորվաթիայի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունն էր կրել խառնելով խաղաքարտերը։ Հոկտեմբերի 12-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով Թուրքիային զիջելուց հետո աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը երեկ Քարդիֆում 1։2 հաշվով պարտվեց նաև նույն Ուելսին։

Խորվաթիայի ձախողումից օգտվելով՝ Թուրքիայի ազգային թիմը սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթելով Լատվիային՝ վաստակեց 16 միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նվաճեց Եվրո-2024-ի փուլի ուղեգիր։ Նոյեմբերին երկրորդ ուղեգրի համար պաքայրը ընթանալու է Ուելսի, Խորվաթիայի և որքան էլ տարօրինակ հնչի Հայաստանի հավաքականների միջև։ Այո, հաղթելով Խորվաթիային Ուելսը նվեր էր մատուցեց մեր հավաքականին հնարավորություն տալով շարունակելու պայքարը երկրորդ հորիզոնականի համար։ Եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար Հայաստանի հավաքականին նոյեմբերի 18-ին անհրաժեշտ է հաղթել Ուելսին։Այդ դեպքում մենք կշրջանցեցնք այս հավաքականին և կհանտվենք երրորդ հորիզոնականում։ Երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3 միավոր վաստակել նաև նոյեմբերի 21-ին Զագրեբում կայանալիք Խորվաթիայի դ եմ մրցավեճում։ Խորվաթները իրենց հերթին նոյեմբերի 18-ին Ռիգայում մրցելու են Լատվիայի հետ և հավանականությունը մեծ է, որ կհաղթեն։ Չմոռանանք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել էր խորվաթներին։ Ուստի, այս հավաքականին շրջանցելու և երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար մեզ վերջին խաղում անհրաժեշտ կլինի հաղթել երկու գնդակի տարբերությամբ։ Ըստ Եվրո-2024-ի կանոնակարգի հավասար միավորների դեպքում առաջին հերթին հաշվի է առնվում անձնական հանդիպումներում գրանցված արդյունքը, այնուհետև խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը։ Այս պահին Հայաստանի հավաքականը խփել է 8 և բաց թողել 9 գնդակ։ Խորվաթները խփել են 10 և բաց թողել 4 գնդակ։

Այսինքն, մենք որևէ հնարարավորություն չունենք Խորվաթիային շրջանցել երկրորդ ցուցանիշով։ Կարճ ասած, Խորվաթիայի անակնկալ պարտության արդյունքում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու բանալին կրկին հայտնվեց Հայաստանի հավաքականի ձեռքում։ Այս պահին առաջին հորիզոնականում է Թուրքիան, որը 7 խաղում վաստակել է 16 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող Ուելսը 6 խաղում վաստակել է 10 միավոր։ 6 Խաղից հետո 10 միավոր ունի նաև Խորվաթիան, որը Ուելսին զիջում է անձնական հանդիպումների հաշվարկում։ Այս հավաքականների միջև Զագրեբում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի 1։1 հաշվով։4-րդ հորիզոնականում գտնվում է Հայաստանի ազգային թիմը, որը 6 խաղում վաստակել է 7 միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան ունի 3 միավոր։

Ինչ խոսք, Հայաստանի հավաքականի երկրորդ տեղում հայտնվելն այնքան էլ իրատեսական չէ, բայց․․․։ Ուելսի հավաքականին մեկ հաղթել ենք հյուրընկալվելիս՝ 4։2 հաշվով։ Երևանում հաղթելու դեպքում, ըստ էության, պայքարից դուրս կմղենք այս թիմին։ Ուստի նոյեմբերի 18-ի խաղը փորքիկ եզրափակչի արժեք կունենա թե Հայաստանի և թե Ուելսի համար։ Հաշվի առնելով Երևանում տեղի ունեցած մրցավեճը քիչ հավանական է թվում Ալեքսանդր Պետրակովի թիմի երկու գնդակի տարբերությամբ հաղթանակը Զագրեբում, բայց ինչպես ընդունված է ասել՝ գնդակը կլոր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում