Saturday, 20 06 2026
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Ալեքսանդր Պետրակով. Վաղվա [այսօրվա] խաղը կարևորագույններից է մեզ համար

Հոկտեմբերի 11- ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

(հարցեր Ստյոպա Մկրտչյանին)

– Ի՞նչ մարզավիճակում ես մոտենում խաղերին, ու ի՞նչ տրամադրություն է տիրում ազգային ընտրանու կազմում կարևոր խաղերից առաջ։

– Հավաքականում անցկացրած խաղերից հետո մեկ հանդիպում եմ անցկացրել Խորվաթիայում, բայց ինձ լավ եմ զգում: Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից, մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին։

– Մեկ հանդիպում արդեն անցկացրել եք Լատվիայի դեմ։ Ի՞նչ կարծիք ունես մրցակցի մասին։

– Լատվիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։ Գիտենք, որ լավ կազմ ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է լինելու ֆավորիտ, սակայն մենք եկել ենք միայն երեք միավորի հետևից։ Հարգում ենք մրցակցին, բայց մենք եկել ենք միայն հաղթելու։

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

– Վաղը կարևոր խաղ ունենք։ Մրցակիցը միավորներ չունի։ Լատվիայի հետ երևանյան դիմակայությունն էլ ցույց տվեց, որ բարդ մրցակից է։

– Համաձայն եմ՝ լավ թիմ ունեն։ Նրանք լավ խաղացին Ուելսում, նրանք արժանի չէին պարտության Թուրքիայի հետ խաղում։ Մեզ հետ նույնպես բարդ խաղ ստացվեց։

Նրանք ունեն իրենց սեփական նպատակները և ցանկանում են միավորներ վաստակել։ Բարդ խաղ է սպասվում։

– Այն ցանկը, որ տեսնում ենք, տպավորություն է, որ թիմն արդեն կորիզ ունի։ Փոփոխությունները քիչ են։ Էդգար Սևիկյանն է միակ նորեկն այդ շարքում։ Ի՞նչ կարծիք եք այս ընթացքում ձևավորելլ։

– Լավ տպավորություններ եմ ստացել։ Ավելի վաղ էլ առիթ ունեցել եմ նրա հետ հանդիպելու։ Մենք խոսել ենք, բացատրել եմ, թե ինչ եմ սպասում։ Բացատրել եմ, որ ազգային հավաքականում ամեն ինչ այլ կերպ է, տարբերվում է ակումբայինից։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ խաղալ առաջնությունում և ազգային ընտրանու կազմում նույն բանը չէ։ Նա միայն մեկ մարզման է մասնակցել՝ տակտիկական, մինչև այդ էլ մեկ անգամ վերականգնողական մարզում է անցկացրել։ Հիմա արդեն կտեսնենք, թե մարզման ընթացքում ինչպես իրեն կդրսևորի։

– Մենք շարունակում ենք պայքարը, բայց միաժամանակ եզրափակիչ փուլի համար ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված։ Ցանկանում եմ հասկանալ՝ Դուք այս երեք խաղերը դիտարկում եք որպես այդ նպատակի ճանապարհ, թե՞ պատրաստվում ենք խաղից խաղ։

– Մենք կենտրոնանում ենք առանձին խաղերի վրա։ Երբ ես եկա ու գլխավորեցի Հայաստանի ազգային հավաքականը, ես ասացի՝ մեր նպատակը ԵՎՐՈ դուրս գալն է, սակայն դրա հետ մեկտեղ մենք խաղից խաղ ենք առաջ շարժվում։ Մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին, բայց պետք է ասեմ, որ վաղվա դիմակայությունն ամենակարևորն է։

Այդ խաղից էլ կհասկանանք մեր հետագա անելիքները։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում